ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Հրաժեշտի պոռթկո՞ւմ

Հրաժեշտի պոռթկո՞ւմ
24.07.2015 | 00:10

Մոտ մեկ շաբաթ է՝ հանրությունը չի կարողանում հասկանալ ԱԱԾ-ի տնօրեն Գորիկ Հակոբյանի պոռթկումը կառավարության նիստում, որով նա փորձ արեց կանգնել նաիրիտցիների կողքին և բարձրաձայն հայտարարել. «Ժողովուրդը չի վստահում իշխանություններին»։ Արդյոք այս ցնցող հայտարարությունը տարօրինակ չէ՞ պաշտոնյաների համար։

ՄԱՆՎԵԼ ԲԱԴԱԼՅԱՆ (քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ)
-Ի՞նչ առումով պետք է տարօրինակ ընկալվեր Գորիկ Հակոբյանի հայտարարությունը։
-Առաջին՝ «Նաիրիտն» իր ոլորտը չէ, և երկրորդ՝ երբ է եղել, որ ԱԱԾ-ի տնօրենը ժողովրդի անունից խոսի իշխանություններին չվստահելու մասին։
-Մարդկանց դժգոհությունը, բողոքը պետք է մտահոգեն այդ ծառայությանը, որը և գլխավորում է Գորիկ Հակոբյանը։
-Այլ խարդավանք չե՞ք տեսնում։
-Ոչ, նորմալ եմ համարում, երբ զանգվածային դժգոհությունը մտահոգում է ԱԱԾ-ի տնօրենին։

ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)
-Չեմ կարող ասել, թե ինչու Գորիկ Հակոբյանը նման արտահայտություն արեց, լավ կլինի նրան հարցնեք։
-Ամեն դեպքում, պարոն Հակոբյանի այդ պոռթկումը Ձեզ համար զարմանալի չէ՞ր։
-Ոչ մի բանի վրա մեր օրերում զարմանալ չի կարելի։ Իսկ ի՞նչ է պատահել՝ բարձրաստիճան պաշտոնյան հրապարակայնորեն արտահայտել է իր տեսակետը։ Կարծում եմ՝ նորմալ է։

ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ (ԱԺ պատգամավոր)
-Իշխանության ներսում ևս բազմաթիվ մարդիկ կան, որ այդպես են մտածում, սակայն չեն բարձրաձայնում։ Հավանաբար Գորիկ Հակոբյանը չի կարողացել զսպել իր ներքին ձայնը։ Նա ընդամենը փաստել է այն, ինչ գոյություն ունի։
-Բայց տարօրինակ չէ՞, որ դրա մասին փաստում է Գորիկ Հակոբյանը. նա միամիտ մարդ չէ։
-Միամիտ չէ, սակայն, կարծում եմ, այն տարիքում է, որ վախենալու և կորցնելու բան չունի, և չեմ բացառում, որ մոտ ապագայում նա կանցնի թոշակի։

Ճեպազրույցները՝ Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1246

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ